Կարծում եմ, որ առկա են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններին, իրավամբ, սպասում է մեր հանրությունը. Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Ինչպես նշել էի երեկվա գրառմանս մեջ, այսօրվանից շարունակելու եմ իրականացնել պետականաշինությանն իմ մասնակցությունը՝ արդեն որպես ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Կարծում եմ, որ առկա են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններին, իրավամբ, սպասում է մեր հանրությունը: Հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանների, ինչպես նաև հայկական մեծ վերափոխման հետագա աշխատանքի մասին կխոսենք հաջորդ շաբաթ՝ իմ կողմից հրավիրվող մամուլի ասուլիսի ընթացքում:

Սիրով՝ ձեր գեներալ Վիտալի Բալասանյան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել