Այսօր Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են․ թուրքագետը մեկնաբանել է Ալիևի ճառը

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հերթական հաղթական ճառով դիմեց ժողովրդին՝ ավետելով Քաշաթաղի (Լաչինի) շրջանի օկուպացիան Ադրբեջանի կողմից։ Ճառում նա, մասնավորապես, ասել է. «Այսօր Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են։ Ես ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ նրանք կտեսնեն, որ միասնական Ադրբեջան պետության կազմում նրանց կյանքը լավ է լինելու»։

Հարգելի՛ ընթերցող, թշնամի պետությունը ամեն ինչ անելու է, որ վերջնական նվաճի Արցախից մնացած հատվածը։ Արցախում փաստացի հայկական պետության բացակայության պայմաններում որևէ զիջում որևէ հարցում Ադրբեջանը չի անելու պարտված Հայաստանին ու պարտված Հայաստանի պարտված ղեկավարին։ Արցախի հայության մնացած հատվածը շարունակելու է իր վրա ուղիղ կրել ադրբեջանական լուրջ սպառնալիքը։ Դե իսկ Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի հայությանը այս «զգացողությունները» դեռ սպասում են։

Պետության անկումը թե՛ Արցախում, թե՛ մայր Հայաստանում շարունակվում է։ Թշնամիները սպասելու են հարմար պահի հաջորդ՝ վերջնական կործանարար հարվածը հասցնելու համար»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել