Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հորդորում է չտարածել հայ գերիների լուսանկարներն ու տեսանյութերը։ Այս մասին պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի հայրենակիցներ, շատ եմ խնդրում մի տարածեք գերիների նկարներ և տեսանյութեր։ Մեր տղաները դեռ պետք է վերադառնան և կարողանան անկաշկանդ շարունակել իրենց կյանքը Հայաստանում։
Այդ նյութերի տարածումը որևէ կերպ չի օգնում նրանց հետ վերադարձին, ավելին խանգարում է, թշնամին տեսնելով մեր մեծ ցավը ավելի ու ավելի է ձգձգում գերիների փոխանակման գործընթացը։ Սրանով նաև մեծացնում ենք մեր տղաների հարազատների ցավը»։