Խիստ վտանգավոր հատվածներում սնունդ է հասցրել Տիգրան Հարությունյանը, հակառակորդի կրակի տակից տարհանել ու 10 վիրավորի կյանք է փրկել Գուրգեն Մահտեսյանը

Արցախի պաշտպանության բանակից հայտնում են․

«Կապիտան Հովհաննես Արսենի Գևորգյանը աչքի է ընկել հյուսիսային ուղղությամբ մղված մարտերում՝ թշնամուն պատճառելով զգալի վնասներ:

Խիստ վտանգավոր հատվածներում անձնակազմին սնունդ է հասցրել և թիկունքային ապահովումն իրականացրել մայոր Տիգրան Իլյիչի Հարությունյանը:

Հարավային հատվածում, թշնամական դիվերսիոն-հատախուզական խմբերը ոչնչացնելիս, անձնակազմի ղեկավարումը հմտորեն կազմակերպել ու անձնական արիությամբ աչքի են ընկել ավագ լեյտենանտ Ռաֆիկ Գարիկի Քալաշյանն ու կրտսեր սերժանտ Արմեն Անդրանիկի Մարտիրոսյանը, լեյտենանտ Խաչիկ Արագածի Խաչիկյանը:

Սերժանտ Գուրգեն Գևորգի Մահտեսյանը հակառակորդի կրակի տակից տարհանել ու փրկել է 10 վիրավոր զինծառայողի կյանք:
Մարտական գործողությունների ակտիվ շրջաններում անձնակազմի հետ բարոյահոգեբանական արդյունավետ աշխատանքներ է իրականացրել, և նաև թշնամական դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման դեմ անձամբ մասնակցել փոխգնդապետ Հարություն Պատվականի Մնացականյանը:

Մարտական առաջադրանքները անձնվիրաբար կատարելիս առանձնացել են շարքայիններ Մամիկոն Արտակի Ասատրյանը, Սասուն Հրաչյայի Թովմասյանը, Դիմա Մարզպետի Հուսիկյանը, Արման Վռամի Իրիցյանը:

Հրետակոծության ժամանակ խոցված սպառազինությունը և ռազմական տեխնիկան տարհանել և յուրային զորքերին զինամթերք է մատակարարել բանվոր-ծառայող Նվեր Ռոմիկի Քարամյանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել