ՀՀ Ազգային ժողովի նախկին պատագամավոր, Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, «Արցախի հերոս», գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը չի հուղարկավորվելու «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Այս մասին քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իմ ունեցած տեղեկություններով՝ ՀՀ գործող իշխանությունները հրաժարվել են կատարել Արցախի հերոս, Ֆիզուլի, Հորադիզ, Թալիշ ու Արեգասար ազատագրած Մանվել Գրիգորյանի վերջին կամքը և նրան հուղարկավորել Եռաբլուր զինվորական պանթեոնի՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին մոտ գտնվող հողակտորում (որը կա), և հուղարկավորությունը կկայանա հերոսի հայրենի Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում»։
Հավելենք, որ տեղեկությունը հաստատել է նաև Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ Արսեն Մկրտչյանը։