ՀՀ նախկին վարչապետ, Հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է: Եթե անգամ հավատամ՝ չեմ ընդունի: Եթե անգամ ընդունեց գլուխս՝ սիրտս չի ընդունի: Քանի որ այլապես կհիասթափվեմ: Ամեն ինչից: Ոչ կոմպետենտ է, ունի կրթվածության և փորձառության հսկայական բացեր, անձնային անթույլատրելի կոմպլեքսներ՝ ԱՅՈ: Դավաճան՝ ՈՉ: Սեփական, ընտրված ղեկավարին դավաճանի խարան կպցնելով՝ մենք ծաղրի առարկա ենք դառնում մեր թշնամիների համար: Որոնց Աստված տվել՝ չի խնայել: Ամաչում եմ կապի դուրս գալ անգամ իմ օտարերկրյա ընկերների հետ՝ ի վիճակի չեմ լսել իրենց ցավակցությունները և տարակուսանքը: Մենք պիտի փակենք հաշվեհարդարնելի ամոթալի էջը: Որին մեծ թափ տվեց հենց ինքը՝ Փաշինյանը, վերը բերված հատկանիշների կամ դրանց բացակայության պատճառով: Մեր պետությունը ձախողվել է և՛ պատերազմի դաշտում, և՛ դիվանագիտության, և՛ ինստիտուտների համակարգված աշխատանքի կազմակերպման մեջ: Ազատ Արցախի և հազարավոր տղաների կորստից առավել ցավոտ է ազգային արժանապատվության կորուստը, որի իրավունքը մենք ազգովի չունենք: Ուղղակի չունենք: Այլապես անիմաստ է դառում մեր կյանքը: Հենց դրա համար Փաշինյանը պետք է հեռանա: