Շանթ Հարությունյանը պատրաստ է իրականացնել իր մտքերը և լուծման տարբերակները, կամ առնվազն ներկայացնել գործող իշխանություններին․ Շահեն Հարությունյան

Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ ընկերներ։

Պատերազմի վերսկսման առաջին իսկ օրից մինչև ավարտ ես և հայրս՝ Շանթ Հարությունյանը, պահպանել ենք քաղաքական լռություն և չեզոքություն՝ խուսափելով արտահայտել որևէ կարծիք և տեսակետ առավել ևս քննադատական։

Սակայն պատերազմի կորստաբեր և ցավալի ավարտից հետո, բավականին մեծ հետաքրքրությամբ տարածվեց Շանթ Հարությունյանի նախկինում տված գնահատականները և կանխատեսումները սպասվելիք պատերազմի վերաբերյալ։

Տարբեր աղբյուրներով և հարթակներով տարածված հարցազրույցների դիտումների ընդհանուր թիվը վերջին մի քանի օրում կազմեց մոտ 1.5 միլիոն։ Գուցե դիտումների այս թվով է պայմանավորված այն հանգամանքը, որ բազմաթիվ մարդիկ թե՛ զանգահարում, թե՛ նամակներ և մեկնաբանություններ են գրում, և թե՛ անմիջական շփումներով են դիմում Շանթ Հարությունյանին։

Դիմում են հետևյալ մտքով, որ եթե Շանթի համար քաղաքանապես տեսանելի էր այս պատերազմի սկիզբը, ընթացքը և արդյունքները, ուստի, գուցե, այժմ էլ, այս ծանր վիճակում մի որևէ օգտակար միտք և կարծիք կարող է ասել նա։

Ցանկանում եմ հակիրճ պատասխանել։

Շանթ Հարությունյանի քաղաքական վերծուծությունները հիմնված են եղել աշխարհում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների տրամաբանության վրա։ Այնպես որ հարկ է նշել, որ Շանթ Հարությունյանի կողմից չի եղել մարգարեական գուշակումներ՝ ինչպես շատերն են գնահատում։

Միևնույն ժամանակ ցանկանում եմ տեղյակ պահել, որ Շանթ Հարությունյանն այս ամենի մասին մտածելով, պետք է փորձեր գտնել նաև որոշակի լուծումներ, որը բնականաբար նա չէր կարող ասել իր հանրային ելույթներում, որպեսզի թշնամին չտեղեկանա թե ինչպիսի քննարկումներ և կարծիքներ են հնչում հայաստանյան քաղաքական դաշտում։

Հիմնվելով վերոնշյալ սկզբունքին, այս պահին ևս Շանթ Հարությունյանը չի ցանկանում բարձրաձայնել իր կողմից լուծման հնարավոր տարբերակները։

Սակայն, դա չի նշանակում, որ Շանթ Հարությունյանը պատրաստ չէ իրականացնել իր մտքերը և լուծման տարբերակները, կամ առնվազն ներկայացնել գործող իշխանություններին, քանի որ խնդրի լուծման իրավասուն և պատասխանատուն երկրի իշխանություններն են։

Շնորհակալություն գնահատանքի և ջերմ խոսքերի համար։

Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել