«Պոբեդա» ավիաընկերությունը նոյեմբերի 26-ից կվերսկսի Մոսկվայից դեպի Գյումրի չվերթերը:
Այս մասին տեղեկացնում է pobeda.aero-ն՝ ընկերության կայքը:
Սկսել է Մոսկվա-Գյումրի երթուղով միջազգային չվերթերի համար տոմսերի վաճառքը: Այդ ուղղությամբ թռիչքները կվերսկսվեն նոյեմբերի 26-ից շաբաթական մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին։
 
                        
 
                                                    

 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                