ԱԱԾ-ն խուզարկում է «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը․ կուսակցության մամուլի խոսնակ

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այս պահին ԱԱԾ-ն խուզարկում է նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը»։

Քիչ առաջ նա նաև հայտնել էր․ «Իրավապահ համակարգի ներկայացուցիչները քաղաքական հետապնդումների շրջանակում հենց հիմա ներխուժեցին Արթուր Վանեցյանի ծնողների բնակարան խուզարկություն իրականացնելու նպատակով:

Սա «Հայրենիք» կուսակցությունը քաղաքական իմաստով գլխատելու փորձ է, որը դատապարտված է անհաջողության: Մեր պայքարը չի կանգնելու իշխանական որևէ ապօրինության արդյունքում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել