ԵՄ-ն պատրաստ է տրամադրել հետագա մարդասիրական օգնություն․ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորել

Եվրամիությունից հայտնում են, որ նոյեմբերի 12-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Բորելը հույս է հայտնել, որ ռազմական գործողությունների դադարեցումը հնարավորություն կտա ջանքեր գործադրել հակամարտության տևական լուծման ուղղությամբ և կկանխի մարդկային հետագա տառապանքները: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել հետագա մարդասիրական օգնություն՝ հակամարտությունից տուժած խաղաղ բնակչության կարիքները հոգալու համար, և արդեն հատկացրել է շուրջ 1 մլն եվրոյի շտապ օգնություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել