Դադիվանքը չենք տալիս թուրքերին. Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը

Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին, այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հենց նոր զանգեց ինձ, ասաց՝ Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»,-նշեց նա:

Նա նշեց, որ այլ մանրամասների չի տիրապետում, քանի որ այլ բան իրեն չեն հայտնել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել