«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ԱԱԾ-ից դուրս է եկել և գնում է ԱԺ։ Այս մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա իրավապահ կառույցից դուրս գալով տեղեկացրեց, թե վկայի կարգավիճակ ունի, քանի որ ռազմական դրության ընթացքում արգելված տեղեկություն է հրապարակել։ Վանեցյանը ճեպազրույցից հետո փորձում էր գնալ, սակայն ԱԱԾ դռների մոտից կրկին հետ կանչեցին։ Նրա փաստաբանն ասաց, թե չգիտի ինչու են հետ կանչում։