Վ.Մելիքյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Օհանավանի գյուղապետարանի` XXX ծածկագրի տակ գտնվող հողամասի հիմքերը վերականգնելու վերաբերյալ ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
1994թ. Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում Վ.Մելիքյանին հատկացվել է XXX ծածկագրի տակ գտնվող 0.12հա տնամերձ հողամաս, որի վերաբերյալ վերջինիս իրավահաստատող փաստաթղթեր չի տրամադրվել։ 1994թ. սկսած վիճելի հողամասը տիրապետել է Վ.Մելիքյանը, վճարել է հարկերը, ցանկապատել է հողամասը։
2011թ. դիմել է Օհանավանի գյուղապետարան` փաստաթղթղեր ստանալու պահանջով, 26.12.2011թ. ստացել է մերժում այն պատճառաբանությամբ, որ հիմքերը բացակայում են և իրավահաստատող փաստաթղթեր տրամադրել չեն կարող։
Դատաքննությամբ պարզվել է, որ դեռևս 13.10.2011թ.-ին Պատասխանողի կողմից Հայցվորին տրվել է տեղեկանք, որի բովանդակության համաձայն` հայցվորը 1994 թվականից որպես սեփական գույք տիրապետում և տնօրինում է XXX ծածկագրի տակ գտնվող հողամասը և վճարել է համապատասխան հարկերը։
Իսկ 26.12.2011թ. տրված գրությամբ Պատասխանողը Հայցվորին հայտնել է հետևյալը. «Ի պատասխան Ձեր դիմումի հայտնում ենք, որ իրականում Ձեզ հատկացվել է XXX ծածկագրի տակ գտնվող հողամասը, սակայն հողահատկացման հիմքերը բացակայում են և այն վերականգնել հնարավոր չէ»։
Ընդ որում, Հայցվորի դեպքում XXX ծածկագրի տակ գտնվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման խոչընդոտը, ըստ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի 07.11.2011թ. թիվ 1461 գրության, եղել է ոչ թե այն փաստարկը, որ հողամասի տրամադրման հիմքերն են բացակայում, այլ այն, որ հողամասը հանդիսանում է համայնքային սեփականություն։
Դատարանը վճռեց Վ.Մելիքյանի հայցն ընդդեմ Օհանավանի գյուղապետարանի` XXX ծածկագրի տակ գտնվող հողամասի հիմքերը վերականգնելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել:
Աղբյուրը` Իրավաբան.net