Երևանում այրվել է չորս ավտոմեքենա

Ապրիլի 8-ին, ժամը 04.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Գլենդել Հիլզի» շենքի նկուղից ծուխ է նկատվում: ԱԻՆ-ի փոխանցմամբ` դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղում: Արդյունքում ամբողջությամբ այրվել են «Միցուբիշի» մակնիշի 50 ՏՏ 100 և «Օպել» մակնիշի 32 ՍԼ 616 պետհամարանիշերով ավտոմեքենանաները, «Նիսան» մակնիշի 91 NՍ 999 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահի առաստաղը, ետնամասի աջակողմյա անիվը, և ջերմահարվել է «ՎԱԶ-2109» մակնիշի 32 ՕԼ 770 պետհամարանիշով ավտոմեքենայի աջակողմյան դուռը: Հրշեջ-փրկարարները իրականացրել են շենքի բնակիչերի տարահանում. տուժածներ չկան:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել