Ապրիլի 6-ին, ժամը 07.10-ին, ոստիկանության Արաբկիրի ծառայողները Ծովակալ Իսակովի պողոտայից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Հրաչյա Մ.-ին:
Ոստիկանության փոխանցմամբ` նա մարտի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Աղբյուրը` Իրավաբան.net