ՍԴ-ն աշխատակազմի ղեկավար է նշանակել

Սամվել Առաքելյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար:

Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանից:

2020 թվականի նոյեմբերի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի կարգադրությամբ Սամվել Առաքելյանն նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

2006 թվականի ապրիլ ամսից Սամվել Առաքելյանը աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես առաջատար, իսկ 2007-ից՝ գլխավոր մասնագետ։ 2016 թվականի հոկտեմբերին նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչություն պետի պաշտոնում։
Իրավաբանական գիտությունների թեկնածու է։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել