Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Արմեն Ս.-ի, Գևորգ Ա.-ի, Սմբատ Ս.-ի և Մխիթար Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Այսպես, Արմեն Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Կարմիր գյուղի բնակիչներ Գևորգ Ա.-ի, Սմբատ Ս.-ի և Մխիթար Ս.-ի հետ 26.12.2012թ.` ժամը 08:30-ի սահմաններում, ամուսնության նպատակով, բռնության գործադրմամբ բացահայտ առևանգել են Ալինային և տեղափոխել Երևան քաղաք:
Գևորգ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով Կարմիր գյուղի բնակիչներ Արմեն Ս.-ի, Սմբատ Ս.-ի և Մխիթար Ս.-ի հետ, 26.12.2012 թ.` ժամը 08:30-ի սահմաններում, Արմեն Ս.-ի կողմից ամուսնության նպատակով, բռնության գործադրմամբ ավտոմեքենան նստեցնելու պահին բռնել է ավտոմեքենայի հետևաի աջ դուռը, և Գևորգը Ալինային նրա կամքին հակառակ նստացրել է ավտոմեքենան և բացահայտ առևանգել են նրան` տեղափոխելով Երևան քաղաք:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net