Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս» Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է 1lurer.am-ը։
«Իմ անձնական ճշտված տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանը երեկվա դրությամբ բնական շնչառության է անցել, այսինքն՝ անջատել են արհեստական շնչառության սարքը: Հուսանք, որ շատ արագ կվերականգնվի և ոտքի կկանգնի»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: