Գիշերը բավականին թեժ է եղել Շուշիում․ Արցախի ՄԻՊ

Գիշերը բավականին թեժ է եղել Շուշիում, քաղաքացիական օբյեկտներն ինտենսիվ կերպով թիրախավորվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Առկա են վիրավորներ և մեծ ծավալի ավերածություններ։ Մանրամասները ճշտվում են։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Մարտունի քաղաքը նույնպես թիրախավորման տակ է եղել ադրբեջանական ԶՈՒ կողմից։ Առկա են ավերածություններ քաղաքացիական օբյեկտների շրջանում, բարեբախտաբար մարդկային որևէ կորուստ, վիրավոր չունենք։ Մի շարք այլ գյուղական համայնքներ թիրախավորվել են․ բարեբախտաբար մարդկային կորուտսներ էլի չկան։ Երեկ Ստեփանակերտը հերթական անգամ թիրախավորվել է, ինչի հետևանքով երկու քաղաքացիական անձ է վիրավորվել, մեկը արձանագրվել է ծննդատան հարակից տարածքում՝ հանրային նշանակության վայրում, մյուսը՝ կոնտրոնական շուկայի հարակից հատվածում՝ բնակելի տարածքում։ Սա նշանակում է, որ ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է դիտավորյալ կերպով թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտները։ Ի հեճուկս միջազգային մարդասիրական իրավունքի հանրահայտ սկզբունքի, խախտվում է հոկտեմբերի 31-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հայտարարված այն համաձայնությունը, որ քաղաքացիական օբյեկտները չեն թիրախավորվելու, սակայն սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանակն կողմը չի պահում միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները, նաև քաղաքական պայմանավորվածությունները, այդ թվում՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ»,-մանրամասնեց Արցախի ՄԻՊ-ը։

Նա նշեց, որ ՄԻՊ փաստահավաք խմբի տվյալներով Արցախում կա առնվազն 46 քաղաքացիական զոհ և առնվազն 144 վիրավոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել