«Թուղթը վերածենք զենքի»․ Մաշտոցի պուրակում երիտասարդները ՊՆ-ին օգնելու իրենց տարբերակն են գտել
Երևանում՝ Մաշտոցի պուրակում, մոտ մեկ ամիս է մարդիկ անպիտան թուղթ են հավաքում, հանձնում այն և ստացած հասույթն ուղարկում են Պաշտպանության նախարարությանը։ Այս աշխատանքների շրջանակներում մոտ 1 մլն 300 հազար դրամ արդեն նվիրաբերել է ՊՆ-ին։
Նախաձեռնության կազմակերպիչ Միհրան Ավագյանն ասում է, որ գրքերի միջից էլ մոտ 6000 դրամ են գտել և Սովետական Միության ռուբլիներ։
Ի սկզբանե միայն թղթեր էին հավաքում, սակայն, երբ մարդիկ գրքեր են սկսել նաև բերել, որոշել են դրանք վաճառել։ Գրքերի վաճառքից ստացած հասույթը ևս ՊՆ-ին են փոխանցել։ Գրքերը հստակ սահմանված գին չունեն, մարդիկ նույնիսկ 50 դոլար են վճարել։