Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ՝ կյանքի համար» կուսակցությունից Իլյա Կիվան ասել է, որ ինքը տեղեկություններ ունի Կիեւի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ, հայտնում է РИА Новости-ն։
«Իմացա, որ Ուկրաինան ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Թուրքիայի միջև ռազմական բախման մեջ Ադրբեջանի հետ, Ադրբեջանի կողմից, այնտեղ զենք մատակարարելով: Укрспецэкспорт-ը հերթական բեռն ուղևորվեց Ստամբուլ, իսկ այնտեղից՝ Բաքու, որտեղ ստացողը Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն է»:
Պատգամավորը լուսանկար է տեղադրել Flightradar 24 կայքից: Ըստ սքրինշոթի, Boeing 747 – 4R7 (F) ինքնաթիռը `«սարքավորումներով» բեռնված, Կիևից օդ է բարձրացել հոկտեմբերի 30-ին, ժամը 6.22-ին (Մոսկվայի ժամանակով 7.22-ին):
Նա հայտնել է, որ պատգամավորական հարցում է պատրաստում։