ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ պայթյուն տեղի չի ունեցել, այլ վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն է եղել։