Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած նախագծերը։
Օրակարգում էր «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։
Նախատեսվում է սահմանել ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործումը։
Քրեական օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն ռազմական դրության պայմաններում մի շարք հանցանքների համար պատիժը կխստացվի։
ԱԺ-ն ավարտեց իր աշխատանքները, նախագծերի 2-րդ ընթերցումը կազմակերպվելու է վաղը։