Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանն ազատվել է պաշտոնից։
Այս տեղեկությունն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հաստատել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հեկտեմբերի 26-ի հրամանագրով պաշտոնից ազատվել էր ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը։