Ջիվան Մովսիսիյանը հետ է կանչվել Մոլդովայում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանգիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Ջիվան ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ հետ կանչել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղեվոնդյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել