Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արցախ է տարվել Հայոց բանակի Աշոտ Երկաթի խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի խաչափայտի սուրբ մասունքները։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
«Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են
Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները։ Այսօր ժամը 10։00-ին այդ Խաչով Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևորականների հետ միասին, գնդերեցների մասնակցությամբ օրհնել է հայոց աշխարհի չորս կողմերը և Հայոց Բանակը՝ ի նպաստ խաղաղության և Հայոց Հաղթանակի»։