ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տելեգրամյան իր էջում գրել է․ «Կարևոր դիտարկում: Հայ ռազմական փորձագետները նկատել են, որ ՊԲ-ի կողմից ադրբեջանական զինտեխնիկայի ոչնչացման տեսանյութում երևում է իսրայելական արտադրության Sandcat զրահամեքենայի ոչնչացումը: Մենք հաստատում ենք ասվածի իսկությունը»: