Այսօր խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը՝ ՀՀ տարածքում․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց զինադադարի պայմանը, Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դեռ վաղ առավոտից նորից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով: Սկզբից հյուսիսային կողմով հերթական անգամ հարձակման փորձ կատարեցին, ջախջախվեցին, հետ շպրտվեցին` որևէ նշանակալի հաջողություն չունենալով: Նույն ժամանակ հարավային ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակողական գործողություններ ծավալել․ մեկ ուղղությամբ, ընկնելով հայկական հրետանու հուժկու կրակի տակ, փախուստի են դիմել կորցնելով զգալի թվով տեխնիկա, մեծաքանակ զինամթերք: Այլ ուղղությամբ շարունակել են հարձակողական մարտերը, համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն։ 5-րդ սերնդի այսպիսի լայնածավալ պատերազմներում այդ որոշակի տեղաշարժերը այդքան էական նշանակություն չունեն։ Այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, նորից շարունակում է թեժ մնալ հարավային ուղղությունը»,- նշեց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել