Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից հայտնում են․
«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ Հանուն հայրենիքի` թշնամու դեմ մղվող մարտերում անմահացել է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարում բաժնի 1-ին կուրսի ուսանող Արման Խաչատրյանը:
Նա բոլորիս հիշողություններում կմնա իր ժպիտով, ընկերասիրությամբ ու նպատակասլացությամբ։
ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը, ողջ պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Արմանի մտերիմներին և հարազատներին։
Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր հավերժացան հանուն Հայրենիքի։