Առաջիկա օրերին տեղումներ չեն լինի, բայց օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ին կնվազի 2-4 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել