Ժամկետային զինծառայող, հակատանկիստ Հարություն Դոխոյանը նշում է, որ սահմանին կանգնած զգացել է թիկունքի աջակցությունը և դա իրեն ուժ է տվել պայքարել Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի դեմ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հակառակորդի 5 տանկ, 1 ՀՄՄ, 1 ՏՈՍ խոցած Դոխոյանը։
«Երբ կանգնած էինք սահմանին, գիտեինք, որ պետք է պահեինք մեր հայրենիքը, ժողովրդին, հայրենի երկիրը, ընտանիքը: Երբ բացում էինք ծանրոցը և տեսնում էինք, որ ամեն մեկը ինչ-որ բան ներդրել է ու գտնում էինք մեր ուզածը, դա մեծ ուրախություն էր պարգևում: Երբ գալիս էր մեքենան, որտեղ տաք ծածկոցներ էին, ասում էինք. «Տղերք, այսօր չմրսեցինք»: Ու մեր հայ ժողովրդի օգնությունը, սահմանին կանգնած տղերքի եղբայրությունը մեծ ուժ է տալիս, և դու երբեք չես վախենա թշնամուց ու միշտ առաջ կգնաս:
Կռվի ժամանակ խոցել եմ 7 տեխնիկա ու չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել: Ապաքինվելուց հետո ես միանգամից վերադառնալու եմ մարտի դաշտ և ավելացնելու եմ այդ թիվը»,- ասաց Դոխոյանը: