Ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության արդյունքում ևս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Քարվաճառի շրջանի Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը։ Նրա վիճակը կայուն է։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։ Մարինե Փիլոսյանը պատմում է, որ երբ արդեն ինքնաթիռի ձայնը լսել են, չի հասցրել իջնել նկուղ․ «Խբեց, բեկորներից մեկն էլ ինձ հասավ։ Ոչինչ, լավ է ինձ եղավ, ոչ թե էն ջահելներին»։
Նա նշում է, որ ամուսինն է գրկել, իջեցրել, առաջին օգնությունը ցույց են տվել նկուղում հավաքվածները։ Հետո արդեն ուղարկել են Վարդենիսի հիվանդանոց, վիրահատվել է։
«Ցանկությունս է, որ խաղաղություն գա։ Կարողանանք հաղթանակենք։ Ու պիտի հաղթանակենք, ես չեմ էլ կասկածում»։