Դատախազությունը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու Էդմոն Մարուքյանի առաջարկը

Քիչ առաջ ստացա ՀՀ գլխավոր դատախազության պատասխանն առ այն, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված կալանվարումը՝ որպես խափանման միջոց, չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ առաջարկս մերժվել է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա գլխավոր դատախազին էր դիմել սեպտեմբերի 28-ին՝ ելնելով երկրում իրավիճակի կտրուկ փոփոխությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել