Ինչպե՞ս պաշտպանվել Facebook-ում հարձակումներից 

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորում է պաշտպանել ֆեյսբուքյան հաշիվները։ «Մի մոռացեք – էսօր իրենք մենակ ձերը չեն, որ տարան, բոլորիս վնաս են տալու։ Որ ամուր լինի, դուք լիքը կօգնեք»,-նշել է Մարտիրոյան՝ կիսվելով Ռոման Դանեղյանի հրապարկմամբ։

Դանեղյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես կարելի է պաշտպանվել Ֆեյսբուքում։

Քանի որ վերջին օրերին շատացել են դեպքերը, երբ հայկական Facebook-յան էջերը գողացվում են ադրբեջանցիների կողմից, մի քանի կարևոր կետ եմ առանձնացրել Facebook-յան հաշիվները ու էջերը հարձակումներից պաշտպանելու համար.

———-PROFILE———-

Երբեք մի՛ լրացրեք օնլայն թեստեր կասկածելի կայքերում՝ մինչ նրանց «տվյալների օգտագործման կանոնները» ուսումնասիրելը։⁣

– Facebook-ում ցույց մի՛ տվեք թե ո՞վ է Ձեր կինը, ամուսինը կամ ու՞մ հետ ունեք relationship։ Հնարավոր է, որ հարձակում լինի նաև տվյալ անձի վրա։

Ուսումնասիրեք third-party app-երի հասանելիությունը Ձեր Facebook-յան հաշիվ։ Հեռացրեք կասկածելի app-երը։ https://bit.ly/3jVRyj7

Թաքցրեք ընկերների ամբողջական ցանկը։  https://bit.ly/2H7ODFk

– Հաշվի հասանելիությունը չկորցնելու համար, կարգավորեք Trusted Contacts-ը, որը հետագայում թույլ կտա Ձեզ վերականգնել հաշիվը, եթե կորցնեք հասանելիությունը։ https://bit.ly/37lb6tZ

Երբեք մի՛ խաղացեք խաղեր սոցցանցերում կամ, որոնք կասկածելի են և աշխատում են մեկ-երկու հպումով։

———-PAGE———-

– Ձեր էջում կասկածելի անձանց մի՛ պահեք որպես editor (էլ չասեմ admin): Admin նշանակեք միայն վստահելի անձնավորության։ Այլ աշխատանքներ համակարգելուց էլ օգտագործեք Facebook-ի այլ Page Role-երը:  https://bit.ly/34Zopgz

Էջում երբեք մի՛ նշեք, որ Դուք եք տվյալ էջի admin-ը։ Կարող եք ստուգել Team Members => Add yourself as a team member բաժնից։ https://bit.ly/3j7iwmQ

Գայթակղիչ առաջարկներ ստանալուց, երբ Ձեզ առաջարկում են գումարը Ձեր էջում գրառումներ կատարելու համար, ուղղակի անտեսեք ՝ ծուղակ է։

Մուտք մի՛ գործեք որևէ օնլայն հաշիվ անծանոթ կամ կասկածելի համակարգչից։⁣

⁣- Միշտ միացրեք երկու-քայլով հաշիվը վավերացնելու ֆունկցիան (two-factor authentication):⁣ ⁣⁣https://bit.ly/2Iqqn1W

– Կիրառեք դժվար գաղտնաբառեր (ներառյալ մեծատառեր, փոքրատառեր, հատուկ սիմվոլներ) և մի՛ կրկնեք նույն գաղտնաբառը տարբեր հաշիվներում:⁣ ⁣https://bit.ly/34UEGU8

– Նամակագրությամբ մի՛ ուղարկեք գաղտնաբառեր կամ քարտի որևէ տվյալներ։⁣

– Ընկերության հայտ ստանալուց ուսումնասիրեք տվյալ անձի հաշիվը։⁣

Էստեղ էլ կիսվել եմ իմ փորձով, թե ինչպես վերականգնեցի բիզնես էջը, երբ այն խարդախությամբ գողացվեց ՝ https://bit.ly/3lM2Ers ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել