300մմ «Սմերչ» տեսակի հրթիռներ կան Արցախի բնակելի տան բակերում և այգիներում .Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են.

«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում է չպայթած ռումբերի և հրթիռների որոնման ու դրանց ոչնչացման աշխատանքները:
Ծառայության 911 ահազանգման կենտրոնը ստացել է հաղորդագրություն. 300մմ «Սմերչ» տեսակի հրթիռներ կան բնակելի տան բակերում և այգիներում:
Հրթիռը Ստեփանակերտի վրա արձակվել է հոկտեմբերի 10-ին, հակամարտող կողմերի միջև կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո:
Այս օրերին Արցախում պատերազմական գործողություններն աշխարհին ներկայացնող հայկական և օտարերկրյա մեդիաներկայացուցիչները տեղում նկարահանել և լուսաբանել են գործընթացը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել