Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ-հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․
«Սիրելի հայրենակիցներ, շուրջ օր է ինչ գտնվում ենք պատերազմական դրության մեջ։ Հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածաված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին։ Կենաց մահու կռիվ է։ Եվ այս համատեքստում մյուս խնդիրները կարծես թե մղվում են հետին պլան։ Սակայն պետք է ողջամիտ լինել և չթուլանալ։
Օրհասական այս օրերին մենք զբավում ենք մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչներ տարհանմամբ և բուժմամբ։ Նախարարության մի շարք ներկայացուցիչներ մշտապես գտնվում են Արցախում։ Այս ժամանակահատվածում մի քանի անգամ անձամբ եմ այցելել Ստեփանակերտ՝ համակարգելու վիրավորների բուժօգնության կազմակերպչական հարցերը, ինչպես նաև տեղում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ»,-ասաց նախարարը։
Արսեն Թորոսյանը շուտափույթ առողջություն մաղթեց վիրավորներին։
«Զուգահեռ այս իրականությանը, ունեն կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ։ Օրեցօր ավելացող հիվանդության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել՝ ավելին, Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության զգալի աճ՝ պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռվածությունը և ցավոք սրտի խլում կյանքեր։
Այժմ ավելի կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմտանել դեռևս աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում Covid19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը»,-ասաց Թորոսյանը։
Նախարարը կոչ արեց խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները, կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, պահել ձեռքերի հիգիենան․
«Հիշեք, բժիշկներն այս պահին զինվորներին են պետք: Թող զինվորն ու թիկունքն առողջ մնան:
Կրի’ր դիմակ, փրկիր կյանքեր»։