«Վիվա- ՄՏՍ»-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք.
«131 միլիոն դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին. 100 միլիոն դրամ տրամադրել է Վիվա-ՄՏՍ-ը, 31 միլիոն՝ Վիվա-ՄՏՍ-ի ու ՄոբիԴրամ-ի աշխատակիցները
Վիվա-ՄՏՍ ընկերության կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային` «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքին նվիրաբերվել է 100 մլն. ՀՀ դրամ:
Բացի այդ, Վիվա-ՄՏՍ-ի ու ՄոբիԴրամ դուստր ընկերության աշխատակիցները ևս կազմակերպել են հանգանակություն՝ հավաքելով 31 միլիոն ՀՀ դրամ: Այս գումարը ևս փոխանցվել է հիմնադրամին:
Ընդհանուր առմամբ՝ Վիվա-ՄՏՍ ընկերության, ինչպես նաև Վիվա-ՄՏՍ-ի ու ՄոբիԴրամի աշխատակիցների կողմից հավաքագրվել ու հիմնադրամին փոխանցվել է 131 միլիոն դրամ:
Ձեր անձնական ներդրումը կարող եք
կատարել՝ նվիրաբերելով գումար «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Փոխանցումները կարող եք իրականացնել նաև MobiDram-ի տերմինալների ու հավելվածի միջոցով: Փոխանցումները կատարվելու են 0% միջնորդավճարով:
Այսօր՝ առավել քան երբևէ, մեր հայրենիքը մեր օգնության կարիքն ունի: Աջակցե՛նք մեր հայրենիքին»: