Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք.
«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Գեղարվեստական կրթության ֆակուլտետի շրջանավարտ Նորիկ Գասպարյանը:
Նա բանակ է զորակոչվել այս տարվա ամռանը` ավարտելով Մանկավարժականի Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում բաժինը:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Նորիկ Գասպարյանի հարազատներին, զինակիցներին»։