Այսօր՝ հոկտեմբերի 13-ի տվյալներով Հայաստանում կորոնավիրուսի 745 նոր դեպք է գրանցվել (2114 թեստից), ընդհանուր թիվը հասել է 57566-ի, մահերը՝ 1032-ի։
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այս մասին գրում է․
«Օրեցօր ավելացող հիվանդացության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ` պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք սրտի, խլում կյանքեր:
Սիրելի’ հայրենակիցներ, անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները»։