Հայ հաքերները գրոհել են Ադրբեջանի բանկային համակարգը

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր հայտնել է, որ հայկական մի քանի հաքերային խմբեր գրոհ են իրականացրել Ադրբեջանի բանկային համակարգի վրա:

Արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել մոտ 520 հազար հաճախորդների բանկային գործարքների մասին:

Հաքերները նաեւ նախազգուշացրել են, որ կարող են Ադրբեջանի ենթակառուցվածքները շարքից հանելու գործողություններ ձեռնարկել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել