«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են․
«Աշխարհասփյուռ հայերը շարունակում են միանալ համահայկական շարժմանը։ Հիլդա Դիրուհի Բուրմայանը նվիրաբերել է 1,000,000 ԱՄՆ դոլար՝ ի աջակցություն Արցախի։
Այս տարիների ընթացքում Տիկին Հիլդան շարունակել է իր հանգուցյալ ամուսնու Վարուժան Բուրմայանի գործը՝ որպես Բրազիլիայի Հայաստան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և այժմ հանդիսանում է հիմնադրամի պատվավոր նախագահը։
Տարիներ շարունակ տիկին Հիլդան եղել է Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին և հատկապես մեծ դեր է ունեցել 1988թ․-ի երկրաշարժից տուժած հայրենակիցների համար Բրազիլիայից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակի կազմակերպման գործում:
Բուրմայան ընտանիքի ֆինանսավորմամբ Բրազիլիայում կառուցվել է Հայաստանի Հանրապետության նոր դեսպանատունը։ Ի դեպ, տիկին Բուրմայանը Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոսն է։
Շնորհակալ ենք Ձեր նվիրումի և անմնացորդ աջակցության համար։
Միացի՛ր համահայկական շարժմանը և արա՛ քո նվիրատվությունը հիմա՝
www.himnadram.org
PayPal recipient: [email protected] »։