Հայկակ Արշամյանը՝ Լոս Անջելեսում 30.5 միլիոն դոլար հավաքագրելու մասին․ «Վերջիններս կարող են և ամբողջությամբ չնյութականցվել ու այդպես էլ մնալ խոստում»

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկական Արշամյանը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Կարևոր պարզաբանում!

Լոս Անջելեսում կայացած Armenia Aid դրամահավաքի արդյունքում հայտարարվեց 30.5 միլիոն դոլարի հասույթ, որն ի վերջո ուղղվելու է Լոս Անջելեսում տեղակայված Armenia Fund-ի բանկային հաշիվներին։

Հետագայում տարակարծություններից խուսափելու համար, խնդրում եմ հաշվի առնել, որ այդ թիվը ներառում է այդ պահին հավաքագրված կանխիկ դրամական միջոցները, արժեթղթերը, բանկային չեկերը, բանկային փոխանցումները, առցանց վճարումները և ամենակարևորը՝ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ։ Վերջիններս կարող են և ամբողջությամբ չնյութականցվել ու այդպես էլ մնալ խոստում։ Սա է ընդհանրապես ցանկացած դրամահավաքի տրամաբանությունը։

Արդյունքները կամփոփվեն մոտակա օրերին, և միայն դրանից հետո կավելացվեն www.himnadram.org կայքի հաշվիչում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել