Խոսել Արցախի շրջաններից վերադարձնելու մասին՝ աբսուրդ է։ Փոխզիջումներ պետք է լինեն, բայց չի կարող հաշվի չառնվել մեր անվտանգության գոտու կարևորությունը՝ ոչ միայն Արցախի համար, այլ հարակից պետությունների համար ևս։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Ազգային ժողովում՝ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ակնհայտ է, որ այսօր Արցախի դեմ է լայնածավալ պատերազմ և բնականաբար Արցախի մասնակցությունն օրհասակ է։ Առանց Արցախի մասնայցության, որևէ բանակցություն այլևս հեռանկար չի կարող ունենալ։ 1994 թվականի զինադադարի պայմանագիրը խախտված է և այդ զինադադարի պայմանագիրը պետք է նորից թարմացվի և այնտեղ, եթե հիշում եք, նաև Արցախն իր ստորագրությունն ուներ այդ պայմանագրի տակ։ Առանց Արցախի ներկայության, խաղաղության որևէ հեռանկար ակնկալել հնարավոր չէ»,-ասաց Անդրանկ Քոչարյանը՝ խոսելով Ղարաբաղի հարցի բանակցությունների մասին։
Նա նաև նշեց, որ հակառակորդը չի համաձայնում դիակները տանել։ Բոլոր պատերազմներում դա գրված ու չգրված օրենք է, սական Ալիևին ձեռնտու չէ, որ թեկուզ մեկ ժամ դադար տա և այդ դիերը տեղափոխեն հուղարկավորության համար, իսկ թշնամու դիերը շատ են։ Նա հավելեց, որ նույնիսկ իսլամի օրենքներով, դին չպետք է մեկ օրից ավել մնար։
Պատգամավորի խոսքով՝ հայկական զինված ուժերը թույլ կտան հակառակորդին իրենց դիերը հանել այնտեղից, քանի որ դա առաջացնում է նաև հակասանիտարակ վիճակ, դիերը փչանում են, իսկ եղանակը տաք է։ «Հակառակորդն այն վիճակում է, որ չեն ուզում անգամ այդ խնդիրը լուծել»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում