Մեր զինված ուժերը քրդերի կարիքը չունեն, ի տարբերություն թուրքերի՝ մենք մեր հողը մեր արյան գնով ենք պաշտպանում․ Արծրուն Հովհաննիսյան

1990-1994 թթ․ ընթացքում մենք տեսել ենք թշնամու կողմից Ստեփանակերտը թիրախավորելու գործելաոճը։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր գրեթե ոչինչ չի փոխվել։ Ադրբեջանի ԶՈՒ համար ռազմաճակատում ցանկացած խայտառակություն նրանք փորձում են փոխհատուցել խաղաղ բնակչությանը թիրախավորելով։ Թե՛ հյուսիսում, թե՛ հարավում թշնամու ցամաքային զորքերն օրեր անց արձանագրել էին ընդամենը 1 գումարտակի մարտական խնդրի կատարում։ Ռազմական գործից հասկացողները կհասկանան, որ դա խայտառակություն է»,-նշել է նա։

Հովհաննիսյանը նաև նշել է, որ ՊՆ և Արցախի իշխանություններն ամեն ինչ անում են ամեն օր հնարավորինս անսխալ անվանական ցուցակներ կազմել վիրավոր և զոհված զինծառայողների։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել