Մի շարք ուսուցիչներ զորակոչվել են․ այն մասնագետները, որոնք ունեն մանկավարժի որակավորում, կարող են դիմում ներկայացնել․ Լիլիթ Ստեփանյան

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամեն ուսուցիչ պատերազմի օրերին զինվոր է, ամեն զինվոր պատերազմից հետո ուսուցիչ

Սիրելի մանկավարժներ,

Պատերազմական իրավիճակով պայմանավորված` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ զորակոչվել են։

Կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու և զորակոչված ուսուցիչներին փոխարինելու նպատակով այն մասնագետները, որոնք ունեն մանկավարժի որակավորում, այս պահին չունեն աշխատանք կամ ունեն համատեղությամբ աշխատելու հնարավորություն, կարող են [email protected] էլփոստին ուղարկել իրենց տվյալները (անձնագրի, դիպլոմի պատճենները):

Խնդրում ենք դիմումի մեջ նշել այն մարզերն ու համայնքները, որտեղ ուսուցիչները կարող են աշխատել, ինչպես նաև կոնտակտային հեռախոսահամար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել