Ստեփանակերտի հրթիռակոծմանը կհետևի Պաշտպանության բանակի համաչափ պատասխանը․ Արցախի նախագահի մամուլի խոսնակ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացնում է․

«Նախորդ գրառումս կատարելուց անմիջապես հետո թշնամին վերսկսել է հրետակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը։ Որ դրան կհետևի Պաշտպանության բանակի համաչափ պատասխանն, ընդամենը րոպեների հարց է, բայց, որ խաղաղ բնակչությանը նորից թիրախավորելով, թշնամին հասկացնել է տալիս, որ առաջնագծում վիճակ չունի, դա միանշանակ ստուգված փաստ է

#ջարդելու_ենք»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Վահրամ Պողոսյանը գրել էր, որ ՊԲ հուժկու հարվածների արդյունքում, թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Իսկ ժամեր առաջ առաջնագծի հարավային թևով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել