Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 53083 դեպք, որոնցից.
- 44932-ն` առողջացած,
- 990-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 6-ն են)
- 6859 այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 302–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 309945 թեստավորում։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 406 նոր դեպք և 222 առողջացած, կատարվել է 1926 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (կին), 75 (կին), 85 (տղամարդ), 69 (տղամարդ), 68 (տղամարդ) և 53 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։