Արցախի հերոս գնդապետ Շաքարյանի հայրը Արցախյան առաջին պատերազմի զոհերից է․ Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է․

«Հանրապետության նախագահի կողմից «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչմանն արժանացած, գնդապետ Սերգեյ Շաքարյանի հայրը Արցախյան առաջին պատերազմի զոհերից է
Հերոս հոր՝ հերոս որդին
Պատիվ ունեմ»։

Հավելենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Շաքարյանին Արցախի հերոս շնորհելու մասին խոսելիս նշեց․ «Գնդապետ Շաքարյանը արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է։ Կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։ Պարո՛ն Շաքարյան, ձեզ հարգում է ամբողջ ազգը, ձեր սխրանքը գնահատելու է ամբողջ ազգը, դուք իրական Արցախի հերոս եք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել