«Գոյապայքարի կռիվ է»․ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կոչը

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչով է դիմել զինծառայողներին։

«Գոյապայքարի կռիվ է: Ամեն մի մարդու, ամեն մի ժողովրդի իրավունքն է իր կյանքը պաշտպանելու, պաշտպանվելու և այսօր մենք ստիպված ենք մեր գոյապայքարը, մարտը տալ հանուն կյանքի և հանուն խաղաղության։ Եվ ես կամենում եմ, որ դուք բոլորդ՝ խորունկ հավատով արիական ոգով դառնաք մեկ բռունցք, մեկ միտք, մեկ կամք, և ամեն ինչով աջակցել մեր բանակին և արցախահայությանը։ Մենք այստեղ ենք և գիտենք, որ մեր մեջքի հետևում մայր Հայաստանն է»,-նշել է նա։

https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/654889772111849/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել