ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և դեսպանատան աշխատակիցներին հորդորում է Երևանից դուրս չգալ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը` պայմանավորված Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական առճակատմամբ, իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել անհարկի ուղևորությունների։

«ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հորդորել է Երևանից դուրս չգալ: Ի լրումն անվտանգության նախկին նախազգուշացումներին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նաև շարունակում է հորդորել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել այցելել Երևանից հարավ, Սևանա լճից արևելք և Դիլիջան ազգային պարկից հյուսիս՝ M4 և M16 մայրուղիներից արևելք՝ մինչև Տավուշի մարզում գտնվող Վրաստանի սահման։ Մի մեկնեք դեպի Լեռնային Ղարաբաղ։

ԱՄՆ դեսպանատունը կշարունակի վերահսկել անվտանգության իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ տեղեկություններ», – ասվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել